Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մարտունի

Մակերես` 12,5 կմ2

Բնակչություն` 14000

Մարտունի քաղաքը Գեղարքունյաց աշխարհի Գեղարքունիք գավառի նախկին Կզնուտ գյուղն է:
1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Արևելյան Հայաստանը վերամիավորվեց Ռուսաստանին: Սկսած 1828թ, Կզնուտ գյուղում սկսեցին վերաբնակվել Ալաշկերտի նահանգից ներգաղթած ազգությամբ հայ ընտանիքներ:
Կզնուտ գյուղը 1832թ-ին վերանվանվեց Ներքին Ղարանլուղ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ներքին Ղարանլուղ գյուղը վերանվանվել է Մարտունի` ի պատիվ ականավոր հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի:
Մարտունին 1962թ-ից դարձավ քաղաքատիպ ավան, իսկ 1983թ-ից՝ հանրապետական նշանակության քաղաք:
Քաղաքը էլեկտրաֆիկացված և գազիֆիկացված է, հիմնականում ապահովված է շուրջօրյա ջրով:
Համայնքի ենթակայությամբ գործում է մարզական դպրոց, երաժշտական դպրոց,  գեղարվեստի դպրոց,  չորս մանկապարտեզ,  մշակույթի տուն, մանկապատանեկան կենտրոն, երկրագիտական թանգարան, գրադարան,  երեք միջնակարգ դպրոց, մեկ համալսարան, երեք քոլեջ, մեկ արհեստագործական ուսումնարան, մեկ պատկերասրահ, երեսուն շինարարական ընկերություն, չորս բուժհիմնարկ, տասներկու տրանսպորտային, քսան ծառայություններ մատուցող և 310 մանր ու միջին առևտրային ընկերություններ:
Ազգաբնակչության 40%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, 20%-ը` առևտրով: Մարտունեցիները մինչև այժմ էլ ապրում են ալաշկերտցիների նիստ ու կացով, և քաղաքը ճանաչված է իր հյուրասիրությամբ:
Քաղաքը գտնվում է Գեղարքունիքի մարզի կենտրոնական հատվածում, Սևանա լճի հարավային ափին, ծովի մակարդակից 1900-2000 մետր բարձրության վրա:
Հարավային կողմից շրջապատված է Վարդենիսի լեռներով:
Գտնվում է Երևան քաղաքից 127 կմ. հեռավորության վրա:
Սևանի ափին կառոււցված 450 տեղանոց հանգստյան տունը, ափամերձ անտառային գոտին, ինչպես նաև քաղաքում եղած պատմամշակութային հուշարձանների, սրբավայրերի առկայությունը (ս. Աստվածածին եկեղեցի, գերեզմանոց խաչքարերով, ձիթհան, Վանք սրբատեղի, կիկլոպյան ամրոցի մնացորդներ, հնագույն բնակատեղի), գեղատեսիլ Սևանն ու չքնաղ լեռնաշխարհը հնարավորություն կարող են ընձեռել տուրիզմի  զարգացման համար: Մարտունի համայնքի վարչական տարածքը մոտ 3247 հա է, որից էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ բնակարանային ֆոնդը կազմում են 17.5 հա, վարելահող՝ 815 հա, խոտհարք՝ 123 հա, արոտավայր՝ 665 հա, այլ հողեր՝ 894, արդյունաբերության, ընդերքի օգտագործման և այլ արտադրական օբյեկտներ` 82 հա, հատուկ պահպանվող տարածքներ՝ 54 հա, հատուկ նշանակության տարածքներ` 1.5 հա, անտառային տարածքներ` 44 հա, ջրային
տարածքներ` 22 հա, բնակավայրի հողեր` 529 հա, որից տնամերձ ՝ 368 հա:
Ներքաղաքային փողոցներ՝ 57,4 հա, որից 10,5 հա ասֆալտապատ: Գյուղատնտեսական նշանակության հողերից ՙՕդանավակայան՚ կոչվող տարածքում կա 150 հա վարելահող:Մարտունի քաղաքի վարչական տարածքով անցնում է ՙՍելիմ՚-ի և Երևան–Վարդենիս մայրուղիները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41