Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գավառ քաղաք

Մակերես` 180.6 կմ2

Բնակչություն` 26621

 Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսություն է, սակայն աշխուժություն է նկատվում նաեւ առեւտրի, արհեստագործության շրջանում: Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը:

1.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գավառ քաղաքում հաշվառված է 25830 բնակիչ, որից այդ թվում տղամարդիկ 12345, կանայք 13485: 0-18 տարեկաններ` 8520: Տղամարդիկ կազմում են բնակչության 47.7%-ը:

ՀՀ Բնակչության տարիքային կազմը. Բնակիչ
1. 0-6 տարեկաններ 3019
2. 7-17 տարեկաններ 5501
3. 18-65 տարեկաններ 14504
4. 65-ից բարձր /թոշակառուներ/ 2806
5. Փախստականներ 141
6. Հաշմանդամներ 2439
7. Հայրենական մեծ պատերզամի մասնակիցներ 35
8. Գործազուրկներ 1684
9. Ընտանիքների (ծխերի) թիվը 6475

10. ՙՓարոս՚ ընտանեկան նպաստների համակարգում գրանցված ընտանքիներ 1902
11. Գրանցված ընտրողների թիվը 22000

1.2 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Գավառ համայնքի ավագանին ընտրվել է 2008 թվականի հոկտեմբերի 26ին: Ավագանին բաղկացած է 15 անդամից:
1.3 ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գավառ քաղաքը ժամանակին հանդիսացել է արդյունաբերական հզոր կենտրոն, Քաղաքում գործել են յուղ-պանրի, ավտոնորոգման, կաբելի, սարքաշինական, ՙՍեւան՚ հանքային ջրերի, փայտամշակման գործարանները, տրիկոտաժի, կարի, կոշիկի ‎ֆաբրիկաները, մսի կոմբինատը, ՙԴիպոլ՚ արտադրական միավորումը: Սակայն այսօր արտադրությունը ամբողջովին դադարեցված է: Այժմ քաղաքում հաշվառված են եւ գործում են արտադրական, սպասարկման մասնավոր ձեռնարկություններ եւ անհատ ձեռներեցներ:

Գավառ քաղաքը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կենտրոնը:
Ներկայիս Գավառ /տարբեր ժամանակներում` Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր` իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Գավառը` իր մերձակա տարածքով գտնվում է Սեւանի ավազանի արեւմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջերին` 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80%-ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ: Տարածքը` 180.6 ք կմ:
Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու ՙԱշխարհացույցի՚, մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաք բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա.8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ՈՒրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից (735-713) , որի ապացույցն է Գավառի ՙդարի գլուխ՚ կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը:
Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը մ.թ.ա. 2-1 հազարամյակից եղել է բնակեցված: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (66-428թթ) :
Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. հիմնեցին Նոր-Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960-ական թթ. կեսից մինչեւ 1991թ. ՀՀ անկախությունը ` քաղաքում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փողոցները ասֆալտապատվեցին եւ լուսավորվեցին, կառուցվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, բարելավեց ժողովրդի կենսամակարդակը:
Բնակլիմայական պայմանները
Կլիմայական պայմանների տեսակետից տարածքը բաժանվում է 2` բարեխառն երկարատեւ տաք ամառներ եւ ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային գոտիների:
Կլիման ձմռանը ցրտաշունչ է , ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450մմ է: Ունի բազալտի չափավոր պաշարներ: Հարուստ է հանքային ջրերով: Մեծ գետը Գավառագետն է, շրջանի տարածքում է գտնվում Ակնա լիճը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25