Մարզպետի աշխատակազմ
Մարզպետի աշխատակազմի մասին
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձևավորվել է 1996 թվականից` ,,ՀՀ վարչատարածքային բաժանման մասին,, օրենքի համաձայն։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։
Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետը` մարզպետի աշխատակազմի միջոցով: Մարզպետի աշխատակազմն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը։
Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված են մարզպետի, մարզպետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների, մարզպետի օգնականների, մարզպետի տեղակալների օգնականների, 7 հիմնական մասնագիտական կառուցվածքային և 3 աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնները:
Մարզպետի աշխատակազմի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և տարեկան աշխատանքային ծրագրերին համապատասխան։
Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համար սահմանվել է 142 հաստիքային միավոր, որից 113-ը՝ քաղաքացիական ծառայության պաշտոններ։
ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ԵՆ՝
1. Վլադիմիր Միհրանի Մովսիսյան 1996-1996թթ.
2. Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյան 1996-1999թթ.
3. Վահագն Վլադիմիրի Հակոբյան 1999-2003թթ.
4. Ստեփան Սարիբեկի Բարսեղյան 2003-2006թթ.
5. Արսեն Ռազմիկի Գրիգորյան 2006-2007թթ.
6. Նվեր Ղազարի Պողոսյան 2007-2012թթ.
7. Ռաֆիկ Խորենի Գրիգորյան 2012-2017թթ.
8. Կարեն Հովսեփի Բոթոյան 2017-2018թթ.
9. Իշխան Վաչիկի Սաղաթելյան 01.06.2018- 04.10.2018թթ.
10.Գնել Հենզելի Սանոսյան 10.10.2018-02.08.2021թթ.
11. Կարեն Վահանի Սարգսյան 08․09․2021թ