Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Իմ ողջույնն եմ հղում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք մուտք գործող բոլոր այցելուներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքը ծառայում է Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության իրականացմանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը:
Հարգելի բարեկամ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք ստանալ Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ՝ մարզի կենսագործունեության, մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկ ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման, այլ կարեւոր հարցերի վերաբերյալ:
Պաշտոնական կայքի միջոցով մենք նպատակ ունենք Ձեզ տեղեկատվություն տրամադրել նաև մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզում իրականացվող զարգացման ծրագրերի ու մարզային ձեռքբերումների, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Հուսով եմ, որ Ձեր ակտիվ այցելություններով, առաջարկություններով ու դիտողություններով Դուք կնպաստեք ՀՀ Գեղարքունիքի մարզում և մարզպետի աշխատակազմում մեր աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը:

Հարգանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյան









Գոհունակություն և վստահություն․ քաղաքացիները բարձր են գնահատում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, բուժօգնության կազմակերպման գործընթացին և զրուցել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվող քաղաքացիների հետ։ Մարզպետը կարևորել է համակարգի դերը՝ քաղաքացիների համար որակյալ, հասանելի և ժամանակին բժշկական ծառայությունների ապահովման գործում՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ բնակության վայրից։ Քաղաքացիները գոհունակությամբ են խոսել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին՝ ընդգծելով, որ այն զգալիորեն թեթևացրել է բժշկական ծախսերի բեռը, բարձրացրել է բուժօգնության մատչելիությունն ու վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ։ Նրանց խոսքով՝ համակարգը նպաստում է ինչպես հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, այնպես էլ արդյունավետ բուժման կազմակերպմանը՝ ապահովելով սոցիալական արդարության և հոգատար պետության կարևոր սկզբունքների իրագործումը։ Առաջիկայում մարզպետը նախատեսում է այցելել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանալու դրանց գործունեությանը և առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացին։

21.01.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համատեղ ֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին և ծրագրի կեղտաջրերի կառավարման խորհրդատու Էդգար Փիրումյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում Սևանա լճի և հարակից ջրհավաք ավազանների ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման գործընթացների բարելավմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել համայնքներում կայուն, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ լուծումների ներդրման հնարավորություններին, ինչպես նաև տեղական կարողությունների ամրապնդմանն ու ոլորտային քաղաքականության զարգացմանը՝ ԵՄ ջրային և կլիմայական պարտավորությունների համատեքստում։ Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագրի իրականացումը Գեղարքունիքի մարզում՝ ընդգծելով Սևանա լճի պահպանության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարական նշանակությունը մարզի և հանրապետության համար։ Կողմերը քննարկել են նաև GIZ-ի կողմից հնարավոր աջակցության ուղղությունները և համագործակցության հետագա քայլերը։ Հանդիպումն անցել է փոխըմբռնման և համագործակցության պատրաստակամության մթնոլորտում։

20.01.2026

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:27:27