Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 06.05.2024

Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Կարեն Սարգսյանը ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների հետ քննարկեց ԼՂՀ-ից տեղահանված անձանց առկա խնդիրների կարգավորման, մարզում ընթացող շինարարության օրինականության հիմքերի ապահովման, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, սուբվենցիոն ծրագրերի երաշխիքային ժամկետների ուսումնասիրման հետ կապված հարցեր։ Օրակարգային հարցերից էր նաև գարնանային վարարումների վտանգների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը։Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարեց՝ իր հաստատմանը ներկայացնել Մայիսի իննին նվիրված միջոցառումների, ինչպես նաև...

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.05.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։ Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 35 միլիոն 86 հազար 435 դրամ, որից 16 միլիոն 913 հազար դրամը ՀՀ կառավարության, 18 միլիոն 173 հազար 435 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Հայրավանքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 515 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և ավարտվել 2023 թվականի սկզբին։ ․․․

Գավառ համայնքում կայացած հանդիպմամբ ավարտվեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման արշավը

Գավառ համայնքում կայացած հանդիպմամբ ավարտվեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման արշավը 04.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրազեկման արշավի նպատակով վերջին հանդիպումը կայացավ մայիսի 4-ին` Գավառ համայնքում, որի ընթացքում Գավառի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառում վերաբնակություն հաստատած հայրենակիցների շրջանում ներկայացվեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Մարզի համայնքներում հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ԱՍԱ վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, ...

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը 04.05.2024

Ծրագիրն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով, ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ծովագյուղի բնակիչներ և այլ հրավիրվածներ:...

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու համայնքապետարանի թիմը

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու համայնքապետարանի թիմը 03.05.2024

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը մեկնարկեց մարտի 26-ին, որին մասնակցեցին Մարտունու, Գավառի, Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։ Ֆուտզալի մարզային առաջնության մասնակիցները բաժանվել էին երկու ենթախմբերի։ Առաջին ենթախմբից կիսափզրափակիչ էին դուրս եկել Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, երկրորդ ենթախմբից՝ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հանդիպել էին Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի, երկրորդ խաղում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրակար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 03.05.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 7-ին, ժամը 12։00-ին Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19