Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին 17.04.2024

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ Վաղարշակ Մատիկյանը ներկայացրեց մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ հավելելով, որ 2024 թվականին նախատեսվում է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Արծվանիստի, Գեղհովիտի թիվ 1, Երանոսի թիվ 1, Ծակքարի, Ծովակի, Ծովասարի, Ծովազարդի, Ջիլի, Վարսերի, Վանևանի,Սոթքի միջնակարգ, Սեմյոնովկայի հիմնական և Մեծ Մասրիկի տարրական դպրոցներում:...

Պետական աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի հերթական իրազեկումը կազմակերպվեց Մարտունի համայնքում

Պետական աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի հերթական իրազեկումը կազմակերպվեց Մարտունի համայնքում 17.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման հերթական արշավը կայացավ ապրիլի 17-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակչության ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունիում վերաբնակություն հաստատած հայրենակիցների հետ։ Հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները, Մարտունու համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Մարտունու միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բանախոսները ներկայացրին բնակարանային մատչելիության ապահովման

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ 16.04.2024

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության հարգարժան աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ, մաղթում խաղաղ, անվտանգ ու արդյունավետ ծառայություն։ Անգնահատելի է ոստկանության դերը մեր երկրում օրենքի և օրինականության, հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների կյանքի անվտանգության, սեփականության իրավունքի և պետական ունեցվածքի պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի գործում։ Ոստիականությունն ավելի քան մեկ դար կազմ ու պատրաստ կանգնած է հայրենի պետականության ու ժողովրդի կողքին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին սպառնալիքների դեպքում։ Մեր ոստիկանության աշխատակիցների անձնուրացության, խիզախության ու հայրենանվիրության օրինակները բազմաթիվ ու բազմազան են, որոնք մեզ հավատ ու վստահություն են ներշնչում ոչ միայն այդ համակարգի, այլ նաև մեր հայրենիքի խաղաղ ու ապահով, ստեղծագործ ընթացքի հանդեպ։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 16.04.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։ Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 738 հազար 971 դրամ, որից 18 միլիոն 753 հազար 886 դրամը ՀՀ կառավարության, 17 միլիոն 985 հազար դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ 73․Գանձակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 829 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա հուլիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Գանձակի Խանզադյան, Անասնապահների, Մուրացան, Խառատներ, Թամանցիներ փողոցներում՝ շուրջ 3500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 131 լուսատու։․․․

Գեղարքունիքի մարզում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հերթական իրազեկումը կազմակերպվեց Սևան համայնքում

Գեղարքունիքի մարզում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հերթական իրազեկումը կազմակերպվեց Սևան համայնքում 16.04.2024

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցների կողմից ապրիլի 16-ին հերթական հանդիպումը կազմակերպվեց Սևանի համայնքապետարանում։ Հանդիպմանը ներկա էին նաև Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, Սևանի միասնական սոցիալական ծառայության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացավ Սևան համայնքի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սևանում վերաբնակություն հաստատած անձանց հետ։ Բանախոսները նշեցին, որ բնակարանային մատչելիության ապահովման և բնակության պայմանների բարելավման ուղղությամբ գործող ծրագիրն ունի մի շարք դրույթներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 60 մլն դրամ անհատույց պետական աջակցություն։․․․

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ աշխատանային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ աշխատանային հերթական խորհրդակցությունը 15.04.2024

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Քաղաքաշինության և հողաշինության ոլորտում զեկուցվեց ճանապարհների սպասարկման և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի հետ կապված հարցերի մասին։ Ֆինանսական ոլորտում զեկուցվեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզային ենթակայության բժշկական կենտրոնների գործունեության 2022, 2023 և 2024 թվականների առաջին եռամսյակների հաշվետվությունների համեմատական վերլուծության ներկայացման, համայքնային բյուջեներում առկա ապառքների մարման հետ կապված հարցերի մասին։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19