Նորություններ
Թատերական երկամսյակի 7-րդ հյուրը` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն էր 14.04.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարաված թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 14-ին հերթական՝ յութերորդ ներկայացումը բերմադրվեց Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։ Այս անգամ մարզի հանդիսատեսը հյուընկալեց ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնց կատարմամբ բեմադրվեց կոլումբիացի վիպագիր, սցենարիստ Գաբրիել Գարսիա Մարկեսի « Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտաստիկ ներկայացումը։ Բեմադրության հեղինակ՝ Ռաֆայել Ասատրյան։ Հերթական ներկայացումն այս անգամ դիտելու հնարավորություն ունեցան Գեղարքունիքի մարզի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախաձեռնությանն աջակցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ներկայացման սյուժեն՝ երազում պատահած զույգի մասին է․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության սոցիալական ոլորտի և ՏԻՄ վարչության պատասխանատու աշխատակիցները հանդիպումներ են կազմակերպում Գեղարքունիքի մարզի համայնքներում, որոնց ընթացքում բնակչության հետ քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությանը, բնակության պայմանների բարելավմանը, ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը վերաբերող պետական աջակցության ծրագրերը, իրականացնում իրազեկման լայնածավալ աշխատանքներ։․․․
2024 թվականի ապրիլի 3-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկած «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումներին մասնակցեցին 68 հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմեր, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված էին 2 տղա և 2 աղջիկ: Մրցումները անցկացվեցին 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խումբը ներկայացնում էին 5-9-րդ դասարանների, երկրորդ խումբը՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Այս փուլում 1-ից 3-րդ տեղեր գրաված թիմերը ապրիլի 17-18-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին: Գավառի համայնքային փուլի մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք ստացան Սարուխանի N 2 միջնակարգ,․․․
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 11.04.2024
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 19-րդ փողոցը, 9-րդ փողոցի առաջին հատվածը, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքը, կառուցվել ոռոգման ջրատարներ, արտաքին լուսավորության ցանց, գազատար։ Իրականացված սուբվենցիոն 6 ծրագրերի համար ներդրվել է 373 միլիոն 830 հազար 210 դրամ, որից 228 միլիոն 954 հազար 233 դրամը ՀՀ կառավարության, 144 միլիոն 875 հազար 977 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Գեղհովիտի 9-րդ փողոցի առաջին հատվածի, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի ասֆալտապատման և Լեռնակերտ թաղամաս տանող ճանապարհահատվածի հենապատի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 156 միլիոն 927 հազար 109 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։․․․
Կարեն Սարգսյանը, ողջունելով աշակերտներին, տնօրենին և հանդիպմանը ներկա գտնվող մանկավարժներին, տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող > ծրագրի շրջանակներում հիմքից կկառուցվի նաև Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի նոր շենքը, որը միաժամանակ կկահավորվի և կվերազինվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։ Այնուհետ մտերմիկ զրույց և հարցուպատասխան ծավալվեց Գեղարքունիքի մարզպետի և աշակերտների միջև։ Վերջիններս, Կարեն Սարգսյանի հետաքրքրասիրությանն ի պատասխան, ներկայացրին իրենց մասնագիտական կողմնորոշումները, նշելով, որ արդեն հաստատակամ են իրավաբան, բժիշկ, մանկավարժ, ծրագրավորող, տնտեսագետ ու այլ մասնագետներ դառնալու իրենց որոշման մեջ։Ի պատասխան դպրոցականներին հետաքրքրող հարցերի ․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարզում մեկնարկած թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 10-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն հյուրընկալեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասաններին, գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Բաբայան։ Նրանց կատարմամբ բեմադրվեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից այս անգամ, տիկնիկային ներկայացումը դիտելու համար, հրավիրվել էին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների նախադպրոցական հիմնարկների և նախակրթարանների սաները և նրանց ուղեկցող դաստիարակները։ Փոքրիկ հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ տիկնիկային ներկայացումից, իսկ մեծահասակները իրենց երախտագիտությունը փոխանցեցին ․․․