Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Իմ ողջույնն եմ հղում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք մուտք գործող բոլոր այցելուներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքը ծառայում է Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության իրականացմանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը:
Հարգելի բարեկամ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք ստանալ Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ՝ մարզի կենսագործունեության, մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկ ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման, այլ կարեւոր հարցերի վերաբերյալ:
Պաշտոնական կայքի միջոցով մենք նպատակ ունենք Ձեզ տեղեկատվություն տրամադրել նաև մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզում իրականացվող զարգացման ծրագրերի ու մարզային ձեռքբերումների, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Հուսով եմ, որ Ձեր ակտիվ այցելություններով, առաջարկություններով ու դիտողություններով Դուք կնպաստեք ՀՀ Գեղարքունիքի մարզում և մարզպետի աշխատակազմում մեր աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը:

Հարգանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյան









ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ է հատկացրել Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում չորս տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Գումարը բաշխվել է հետևյալ կերպ. 21 միլիոն 686,4 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղի թիվ 33 հասցեում բնակելի տան կառուցման համար (Լևոն Բոզոյան): 17 միլիոն 780,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցք թիվ 34 հասցեում բնակելի տան կառուցման համար (Հովակիմ Աբրահամյան): 17 միլիոն 535,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում բնակելի տան կառուցման համար․․․

02.05.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ

Սիրելի’ հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա։ Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն առավել ևս, քանզի այն երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը՝ ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան։ Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։ Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում այժմ էլ պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում լավագույն ավանդույթները։

01.05.2024

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:10:40