Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ 08.05.2024

Սիրելի հայրենակիցներ,այսօր` մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը, ինչի առթիվ հպարտությամբ ու ջերմորեն շնորհավորում եմ մեծ երկրապահական ընտանիքին, որի հիմնադիրն էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մեր անկախ պետականության կերտման ու կայացման գործում մեծ և անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին, որի մասին ընդմիշտ կվկայի մեր ժողովրդի պատմությունը: Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով: Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը:

ՀՀ կառավարությունը  205 միլիոն 882,8 հազար դրամ  է հատկացրել   Գեղարքունիքի մարզի հինգ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հինգ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 08.05.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 205 միլիոն 882,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման համար։ Այդ թվում՝ 115 միլիոն 678,9 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման, 2023 թվական 1-ին փուլ՝ Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման, 2024 թվական 2-րդ փուլ՝ Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար / Ծաղկունք,Դդմաշեն /։ 66 միլիոն 291 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, ․․․

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 08.05.2024

Մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի մի խումբ բնակիչներ դիմեցին թաղամասում գործող Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով դպրոցի դասապրոցեսի ժամանակավոր անցկացման վայրի ընտրության իրենց առաջարկով և թաղամասի ոռոգման ջրի խնդրով։ Ցուցակագրված մնացած քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու, հողատարածքի և բնակելի շենքի գրանցման, դրամական աջակցություն ստանալու նպատակով։ Բոլոր քաղաքացիների դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց  խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց խորհրդակցություն 08.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկելով մի շարք առաջնահերթ ու կարևոր նշանակության հարցեր։ Կարեն Սարգսյանն անդրադարձավ Մարտունի համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, ընդերքօգտագործման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, անասնահամաճարակային միջոցառումների իրականացման, գործող աղբավայրերի կառավարման, հիմնանորոգման կամ կառուցման փուլերում գտնվող մանկապարտեզների շահագործման ժամկետների, ավարտված շինարարությունների երաշխիքային ժամկետների դիտարկման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, շարժական գույքի բազաների ճշգրտման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին։․․․

Սարուխանի արվեստի և Սևանի երաժշտական դպրոցների երգչախմբերը «Երգող Հայաստան» մանկապատանեկան մրցույթի մրցանակակիրներ

Սարուխանի արվեստի և Սևանի երաժշտական դպրոցների երգչախմբերը «Երգող Հայաստան» մանկապատանեկան մրցույթի մրցանակակիրներ 08.05.2024

Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին: Մրցույթի մարզային փուլը անցկացվել է ապրիլի 19-ին՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, որին մասնակցել են Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը: Այս փուլում հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացել Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Վարդենիսի թիվ 1 երաժշտական և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:․․․

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի համայնքներում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի համայնքներում 07.05.2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ, օրերս հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։ Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ Վարժարանի սաները խոսեցին նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։ Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19