Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 23.09.2011

ԵՄ Թվինինգ ծրագիրը Սեպտեմբերի 23-24-ը Չկալովկա համայնքում անցկացրեց վերապատրաստման սեմինար՝,,Աջակցություն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը,,թեմայով : Սեմինարի նպատակն էր աջակցել 2011թվականի հոկտեմբեր ամսին հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական համատարած հաշվառում կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ, վերապատրասումը անցկացվելու է գյուղատնտեսության համատարած հաշվառման ուղղությամբ: Սեմինարի կազմակերպիչները համոզված են, որ գյուղատնտեսական համատարած հաշվառման վիճակագրական արդյունքները կբարելավեն գյուղատնտեսական հատվածի հետագա...

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ 23.09.2011

Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նախարարի այցելության օրակարգում նախատեսված էր ասուլիս` Գեղարքունիքի մարզի ղեկավարության եւ համայնքապետերի մասնակցությամբ, այնուհետեւ շրջայցեր քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգված շինություններում: Ասուլիսի սկզբում Վարդան Վարդանյանը խոսեց քաղաքաշինության նախարարության հատկացումների մասին, որոնք տրվել են Գեղարքունիքի մարզին: <<Ըստ կանխատեսումների` 2012 թվականին Գեղարքունիքի մարզին քաղաքաշինության պատվիրատվությամբ կտրամադրվի շուրջ 720 միլիոն դրամ: Գալիք տարում տրամադրվող բյուջեն վերջին երկու տարիների հատկացումներին գերազանցում է շուրջ 200 միլիոն դրամով, որը թույլ կտա ավելի ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 21.09.2011

Հարգելի հայրենակիցներ Ուղիղ 20 տարի է մեզ բաժանում պատմական այն պահից, երբ հայ ժողովուրդը, օգտվելով ազատ կամքի արտահայտման իր իրավունքից եւ աշխարհաքաղաքական բարենպաստ իրադրության պայմաններում իրեն ընձեռնված բացառիկ հնարավորությունից, միաձայն քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ Ազատ ու Անկախ ազգային պետություն կերտելու օգտին: Հայաստանի անկախության ու ազատության նվաճման մասին երազել ու անձնվիրաբար պայքարել են մեր ժողովրդի լավագույն զավակները՝ իրենց կիսատ թողած գործը պատգամելով գալիք սերունդներին: Օտարների անարգալից լուծը թոթափելու վճռականությունը բաժան-բաժան եղած ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին ապրելու եւ պայքարելու, համախմբվելու եւ կռվելու ուժ է տվել միշտ, որի բարձրակետը Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հանդիսացավ Սարդարապատի հերոսամարտը եւ Հայաստանի Առաջին Հանրապետության նվաճումը...

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 21.09.2011

Անկախության 20-ամյակի առթիվ տոնական տեսք են հագել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքը, մարզի մյուս քաղաքային ու գյուղական խոշոր բնակավայրերը: Վաղ առավոտվանից մարդաշատ էին փողոցներն ու հրապարակները,տոնական եռուզեռի մեջ են համայնքապետարանները, կրթական և մշակութային հաստատությունները, բնակելի շենքերի բակերը: Տոնական միջոցառումները մարզում սկսվել և ընթանում են երթերով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսներով, հանդիսավոր նիստերով, մարզական խաղերով: Քաղաքի մեկ այլ հատվածում փոքրիկները նկարում են Անկախությունն իրենց աչքերով...

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 20.09.2011

Հայաստանում անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր, սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարզպետարան էր հրավիրել մարզից արցախյան ազատամարտում ընկած հերոսների ընտանիքների ներկայացուցիչներին: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ովքեր իրենց սրտում կրելով կորստի ցավը կարողանում են միաժամանակ մաքառել և իրենց ուսերին տանել ընտանիքի ծանրության բեռը...

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ 20.09.2011

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի գյուղացիական խոշոր տնտեսությունների ղեկավարները Գավառ քաղաքում հանդիպում ունեցան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հետ: Նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվեց երկու խնդիր. 2010թվականին մարզի խոշոր հողատերերին հատկացված էլիտար սերմացուից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի հետվերադարձման հարցը, որի արդյունքում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12