Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳԾԱՊԱՏԿԵՐԸ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Հրանտ Օհանյան
Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ
Կենսագրություն
Տարեթիվ, ամիս, ծննդավայրԿրթություն
Աշխատանքային գործունեությունԱյլ տվյալներ
Գործառույթներ / իրավասություններ
Բաժնի պետը՝
ա)վարչական հսկողություն է իրականացնում Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ.
բ)ուսումնասիրում է տեղական ինքնակառավարման մարմիների գործունեությունը, նրանց որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
գ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ, մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքներին.
դ)մասնակցում է համայնքային ծառայության պետական միասնական տարածքային քաղաքականության իրականացմանը.
ե)կազմակերպում է համայնքային ծառայողների վերապատրաստման հետ առընչվող գործառույթների իրականացումը.
զ) կազմակերպում է համայնքային ծառայության կադրային գործի և գրանցամատյանի վարման աշխատանքները.
է)կազմակերպում է համայնքային ծառայության մրցույթների և ատեստավորումների անցկացման հետ կապված աշխատանքները.
ը) քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.
թ)վերահսկողություն է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում նախատեսված գործառույթների կատարման նկատմամբ.
ժ)մեթոդական օգնություն է իրականացնում համայնքների զարգացման ծրագրերի կազմման նկատմամբ.
ժա)ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, իրականացման աշխատանքների կատարումը.
ժբ)աջակցում է համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացմանը.
ժգ) կազմակերպում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման աշխատանքները.
ժդ)առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
ժե)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ժզ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժէ)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժթ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ի)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իա)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իբ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իգ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իդ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իե)Վարչության պետին, ըստ անհրաժեշ¬տության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իզ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իէ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):