Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0264) 2-10-45 +374 264 2 29 61

Կենսագրություն

Տարեթիվ, ամիս, ծննդավայր

 21.12.1983թ.  Գեղարքունիքի մարզ, գյուղ Լանջաղբյուր:

 Կրթություն

2001-2006թթ սովորել և ավարտել է  Գավառի պետական համալսարանի  օտար լեզուների ֆակուլտետը  /անգլիական/ բաժին:
  2016 թվականին ավարտել է    ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների  բաժինը, ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ,, Քաղաքագիտություն ,, մասնագիտությամբ: 
 

   Աշխատանքային գործունեություն

2010 թվականի  ապրիլ ամսից մինչև 2014 թվականի փետրվար ամիսը ՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2009 - 2012թթ -  ՀՀ  Բնապահպանության Նախարարություն. Նախարարի օգնական:
2012-14թթ -  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան. Մարզպետի օգնական:
ՀՀ վարչապետի 2014թվականի հուլիսի 22-ի 683-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: 
 

  Այլ տվյալներ

2009 թվականից ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
2009-12 թթ Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող <Մաքուր Սևան> ծրագրի, Հեծանվարշավի, Հրազդան ձորի մաքրման աշխատաքների և նմանատիպ այլ բնապահպանական ծրագրերի պատասխանատու:
2011թ-ին ընտրվել է առաջին Երիտասարդական խորհրդարանի երիտասարդ խորհրդարանական:

2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Չինաստանում մասնակցել է ազգային մշակույթի և նրա զարգացման ուղիների վերաբերյալ դասընթացների կուրսին:

2016 թվականի դեկտեմբեր ամսին Հնդկաստանում մասնակցել է Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության  ծրագրի շրջանակներում  կազմակերպված  դասընթացների կուրսին:


Հայերեն՝ գերազանց իմացություն /գրավոր, բանավոր/:
Ռուսերեն՝ /լավ՝ բանավոր, բավարար՝ գրավոր/ իմացություն:
Անգլերեն՝ լավ /բանավոր, գրավոր/ իմացություն:

  Զնվորական կոչումը

    Լեյտենանտ: 

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ խորհրդի անդամ:

 Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

         

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

Մարզպետն տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի`2016 թվականի ապրիլի 12-ի N 55-Ա  կարգադրությամբ ,համակարգում է հետևյալ  ստորաբաժանումների աշխատանքը.

 

. Գյուղատնտեսություն, բնություն և շրջակա միջավայրի պահպանություն

. Հողօգտագործում և հողաշինարարություն

. Տրանսպորտ և ճանապարհաշինություն

.Տեղեկատվություն և հասարակայնության հետ կապեր

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-20 19:01:08