Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ   ԳԾԱՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

Համբարձում Սաֆարյան

Համբարձում Սաֆարյան

Կրթության բաժնի պետ

էլ. փոստ

Կենսագրություն


Տարեթիվ,  ամիս, ծննդավայր

 25.07.1963թ.  Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ:

Կրթություն

1970-1978թթ. սովորել և ավարտել է  Գեղհովիտի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը:
1978-1982թթ.  սովորել և ավարտել է  Երևանի ավտոճանապարհային տեխնիկումի ,,Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում և նորոգում,,  բաժինը:
1985-1990թթ. սովորել և ավարտել է  Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դպրոցական ֆակուլտետի ,,Դեֆեկտոլոգիա,, բաժինը:


Աշխատանքային գործունեություն

1984- 1985թթ.  Գեղհովիտի սովխոզի բանվոր:
1990-1994թթ. Գեղհովիտի 8-ամյա դպրոցի ուսուցիչ:
1994թ. Գեղհովիտի միջնակարգ դպրոցի ուսմասվար:
1994-2000թթ. Գեղհովիտի 8-ամյա /այնուհետ՝ Գեղհովիտի N2 միջնակարգ/ դպրոցի տնօրեն:
2000թ.  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի վարիչ:

Այլ տվյալներ

1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա)իրականացնում է վերահսկողություն Մարզպետարանի ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ և ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը.
բ)կազմակերպում է բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների` ուսուցիչներով ապահովման, հաշվառման աշխատանքները.
գ) համակարգում է Մարզի նախադպրոցական հիմնարկների գործունեությունը.
դ)կազմակերպում է դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման աշխատանքները և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման ապահովումը.
ե) կազմակերպում և վերահսկում է ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացը, կրթական փաստաթղթերի ստացման և բաշխման աշխատանքները.
զ) կազմակերպում է ուսումնական հաստատությունների մանկավարժներին, աշակերտներին ծրագրերով, գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, դասագրքերով և այլ փաստաթղթերով ապահովելու գործընթացը.
է)աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների կամ շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.
ը)ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենների և ուսուցիչների ատեստավորումը.
թ)Օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է առաջարկություն ուսումնական հաստատության գույքի օտարման կամ վարձակալության հանձնելու համար.
ժ) իրականացնում է <<Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի հետագա ընթացքի մասին>> ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 29 արձանագրային որոշման պահանջների ապահովումը
ժա) աջակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը.
ժբ)աջակցում է դասագրքերի շրաջանառու համակարգի և դպրոցները անհրաժեշտ գրականությամբ, գույքով ու սարքավումներով ապահովմանը, դրանց ուսումնանյութատեխնիկական բազայի հարստացման աշխատանքների կազմակերպմանը.
ժգ) աջակցում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին` Մարզում իրականացվող աշխատանքներում, մասնավորապես, ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքման և Շարժական ինտերնետային համակարգչային կայանի շահագործման հարցերում.
ժդ) համակարգում և ղեկավարում է ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստականության անցկացումը.
ժե) համայնքների, դպրոցական խորհուրդների եւ տնօրինությունների հետ կազմակերպում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից դրանց կատարման գործընթացը.
ժզ)համակարգում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման աշխատանքները.
ժէ)վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովումը կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
ժը)կազմակերպում է ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, շահագործման և պահպանման աշխատանքները.
ժթ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ի)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իա)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իբ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իգ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իդ)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իե)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իզ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իէ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իը)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իթ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իժ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լա)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07