Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
    <link>http://gegharkunik.mtad.am//</link>
    <description>Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ</description>
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը նոյեմբերի 25-ին Ճամբարակ քաղաքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։ 
Ընդունելության ընթացքում քաղաքացիների կողմից  ֆինանսական, սոցիալ-տնտեսական,  առողջական, բնակարանային, անձնական բնույթի տարբեր խնդիրներով ներկայացված դիմումները կքննարկվեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում և սահմանված կարգով  ... ]]></description>
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Սևանա լճում սիգի որսի արգելքի մեկնարկին ընդառաջ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ 
Քննարկվել են նոյեմբերի 21-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում նախատեսված վերահսկողական միջոցառումները, ապօրինի որսի կանխարգելման և ... ]]></description>
Նոյեմբերի 19-ին և 20-ին պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում անցկացվել են իրազեկման հանդիպումներ՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման մասին ՀՀ կառավարության որոշման պահանջների վերաբերյալ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ... ]]></description>
Նոյեմբերի 19-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում մեկնարկել են իրազեկման հանդիպումներ՝ կապված Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հետ։
Առաջին հանդիպումն անցկացվել է Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում՝ արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համապատասխան ստորաբաժանումների ... ]]></description>
      <description><![CDATA[ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 հազար 700 մանրաձուկ։
Միջոցառումն իրականացվում է լճի ձկնային պաշարների համալրման, կենսաբազմազանության պահպանման և էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման նպատակով։
Սևանի իշխանը մեր լճի բնաշխարհի կարևորագույն հարստություններից է, և դրա պաշարների վերականգնումը պահանջում է հետևողական ... ]]></description>
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկեցին Դպրաբակ–Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 754 մլն 848 հազար դրամ է։
Ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկում են երթևեկելի մասի 57 587 քմ և ... ]]></description>
      <description><![CDATA[ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Ճամբարակ քաղաք՝ դիտարկելու Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 600 մլն դրամ, որի 55%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ 45%-ը՝ համայնքի միջոցներով։
Հիմնանորոգվել է 1460 գծամետր երկարությամբ ... ]]></description>
Ճամբարակի մսուր-մանկապարտեզում իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև բակի բարեկարգման աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 մլն 242 հազար ՀՀ դրամ։ Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ և կավարտվեն մինչև տարեվերջ։
Մանկապարտեզի միջավայրի բարելավումը կարևոր քայլ է երեխաների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմաններ ստեղծելու ճանապարհին։ 
Շարունակում ենք հետևողական ... ]]></description>
Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում՝ նախկին մշակույթի տան տարածքում, նոր մարզական և հանրային տարածք է ձևավորվում։ Քանդված և շահագործման համար ոչ պիտանի մշակույթի տան շինությունն ապամոնտաժվել է, և դրա տեղում այժմ սուբվենցիոն ծրագրով կառուցվում է սպորտային այգի, որի շրջանակում նախատեսվում է ֆուտբոլի դաշտի և տրիբունայի կառուցում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար Գեղարքունիքի մարզին հատկացնել 436 միլիոն  797,4 հազր դրամ։ 
Այդ թվում
109 միլիոն  156,7 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման  համար։ 
9 միլիոն 273,2 հազր դրամ՝  ... ]]></description>
Մասնագիական կողմնորոշման և զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով նոյեմբերի 4-5-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մարզի համայնքներում հանդիպումներ  է ունեցել  Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ավագ տարիքի դպրոցականների հետ։
Հանդիպումներին  ներկա են եղել նաև   հանրակրթական դպրոցների տնօրեններ, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչներ։ 
Ռազմական ... ]]></description>
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։
Այսօր լրացավ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակը։ Երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման կարևոր ճանապարհ՝ դառնալով պետական կառավարման և ժողովրդավարական գործընթացների անբաժանելի բաղադրիչ։
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության կայացման և արդյունավետ կառավարման կարևորագույն հիմքերից է։ Այն պետական կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է, որի ... ]]></description>
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը  տեղեկացնում է    Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի ազգաբնակչությանը, որ նոյեմբերի 13-ին բնակավայրում  նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկմանը, ինչպես նաև «Ազդարարում, տարահանում և պատսպարում»  թեմայով գործնական վարժանք։ 
Խնդրվում է չանհանգստանալ։
Միջոցառման ... ]]></description>
Շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձի առթիվ։
Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և հանրային վստահության ամրապնդումը իրավական պետության կայացման կարևոր նախապայմաններից են։ Այս պատասխանատու առաքելության իրականացումը պահանջում է հետևողականություն, սկզբունքայնություն, բարձր մասնագիտական պատրաստվածություն և անձնական պատասխանատվություն։
Կարևոր է, որ կառույցի գործունեությունը նպաստի հասարակության շրջանում ... ]]></description>
ՀՀ  Վարչապետի հովանու ներքո անցկացվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր։
Այն նպատակ ունի դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի մասսայականացմանը։
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև։ 
Գեղարքունիքի մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին հայտ ներկայացրած 24 դպրոցական թիմեր։
Այս փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներն անցկացվել է ... ]]></description>
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հին շենքը, որը չէր համապատասխանում սեյսմակայունության պահանջներին, քանդվել է, և դրա փոխարեն կառուցվում է ամբողջովին նոր դպրոց։
Նոր կրթօջախի կառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 376 մլն 432 հազար 975 դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։
Այս ... ]]></description>
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30 ավտոճանապարհի Դպրաբակ–Կալավան 8 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 754 մլն 848 հազար դրամ է։
Արդեն կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհի հիմքն ու ներքին շերտը։ Ներկայումս ընթանում են վերին ասֆալտբետոնյա շերտի տեղադրման աշխատանքները, որոնց ավելի քան 50 տոկոսն արդեն իրականացվել ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել 444  միլիոն 268,0 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության  մի քանի   ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման  համար։
Այդ թվում․
188 միլիոն  698,0 հազար դրամ՝    Տ-4-6՝ Սևան(Տ-4-9)-Վարսեր 3,3կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման ... ]]></description>
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերն ու մտահոգությունները քննարկվեցին առանձին՝ դիտարկելով դրանց լուծման հնարավոր տարբերակները։ 
Կարևորում ենք յուրաքանչյուր խնդրի նկատմամբ անհատական մոտեցումն ու հետագա հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հասնել հնարավորինս արդյունավետ և շոշափելի արդյունքների։  ]]></description>
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղամավանի Ա․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն 23 հազար 747 դրամ։
Դպրոցի վերանորոգումն ու արդիականացումը կարևոր ներդրում են բնակավայրի կրթական ենթակառուցվածքների զարգացման և աշակերտների ... ]]></description>
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, որտեղ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 167 մլն 103 հազար 764 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 78 մլն 900 հազար դրամ արժեքով։
Մանկապարտեզների բարեկարգումն ... ]]></description>
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175 մլն 427 հազար 852 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 62 մլն 850 հազար ՀՀ ... ]]></description>
2026 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 122 երեխա, որից 73-ը՝ տղա, 49-ը՝ աղջիկ:
122 երեխաներից 28-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 59-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։   ]]></description>
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Քննարկման առանցքում մարզի համայնքներում իրականացվող աշխատանքներն էին, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Անդրադարձ կատարվեց համայնքների 2026 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքին, քաղաքաշինության, գյուղատնտեսության, ֆինանսական, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև զարգացման ծրագրերի ընթացքին ... ]]></description>
Հոկտեմբերի 28-ին  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը  Սևանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են Սևանի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ 
Քաղաքացիները դիմել են առողջապահական, սոցիալական, բնակարանային, ենթակառուցվածքների բարելավման,վառելիքի, ֆինանսական և անձնական բնույթի ... ]]></description>
Գավառ համայնքի հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացվում է, որ հոկտեմբերի 28-ին և 29-ին  Գավառ համայնքի մի շարք բնակավայրերում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն  ]]></description>
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի՝ EU4Sevan+ ծրագրի շրջանակում կազմակերպած պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առաջնահերթություններն ու մոտեցումները մարզում ջրային խնդիրների լուծման ուղղությամբ։
Քննարկման ընթացքում մարզպետը անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ապակենտրոնացված ծառայությունների ... ]]></description>
      <description><![CDATA[ Հայաստանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-նն անցկացվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)  «Կանաչ գոտում», ներկայացված է նաև Գեղարքունիքի  մարզի տաղավարը, որտեղ մարզի համայնքների կողմից ցուցադրվում են մարզի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքները,  մարզի բնապահպանական,  գյուղատնտեսական և մշակութային ներուժը, բուսաբուծության և տեղական արտադրության տարբեր ուղղությունները։
Ներկայացվող տաղավարի ... ]]></description>
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի հարգելի բնակիչնե՛ր,
Տեղեկացվում է, որի  հոկտեմբերի 22-ին և 23-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն  ]]></description>
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության շրջանակում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի գործընկերներին՝ Ժակլին Ռեբուֆեին և Մարի-Պիեռ Կուալիեին՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Գյուղատնտեսական պալատից, ինչպես նաև Միշել Պազումյանին և Սյուզան Սենլարին՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամից։
Հանդիպման ընթացքում խոսվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների, արդեն իսկ ունեցած փորձի և նոր ... ]]></description>
      <description><![CDATA[ Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ է ժամանել ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը։
Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Սասուն Սահակյանը, շինարարության ոլորտի պատասխանատուներ։
Աշխատանքային խումբը եղել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղի, Զովաբերի,   Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ», Մարտունի քաղաքի թիվ ... ]]></description>
Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի  10-ի դրությամբ առկա են բանվորի, ներքին հարդարողի, հսկիչի, վարորդի 18 թափուր աշխատատեղ՝ շինարարության ոլորտում։
Թափուր աշխատատեղերն ըստ մարզի համայնքների․
ՄԱՐՏՈՒՆԻ
1. «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ում.
Վարորդի -1 տեղ
Կապ՝ 093 90 79 06 Արսեն:
2. «Արմատ Քոնստրաքշն» ՍՊԸ -ում.
Բանվորի-1 տեղ
Կապ՝ 098 ... ]]></description>
ՀՀ  մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են ֆուտզալի մարզային մրցումներ: 
Այն նպատակ ունի ուսումնական հաստատությունների մինչև 18 տարեկան սովորողների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, մարզական-մասսայական միջոցառումներում բարձր դասարանների աշակերտների ներգրավմանը, ֆուտզալ մարզաձևի զարգացմանը։ 
Ֆուտզալ մարզաձևի մրցումներին մասնակցել ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ Կառավարության  հոկտեմբերի 15-ի հերթական նիստում, մեկ այլ որոշմամբ, Գեղարքունիքի մարզի 5  համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 9 ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից  կհատկացվի 205 միլիոն 645,1 հազար  դրամ։
Գեղարքունիքի մարզին հատկացված գումարը կուղղվի հետևյալ ծրագրերի իրականացմանը․
47 միլիոն  136,3 հազար դրամ՝ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին, երկու սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով,  հատկացնել 255 միլիոն 769․3 հազար դրամ։ 
Այդ թվում․
243 միլիոն  512.7 հազար դրամ հատկացվել է Սևան քաղաքի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար։ Այս պահի ... ]]></description>
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին և 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։  ]]></description>
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11։30-16:00-ին ծառայություն կմատուցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության ... ]]></description>
ՀՀ Գեղարքունիքի մարզի ազդարարման համակարգերի աշխատունակությունը ստուգելու նպատակով՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության  կողմից նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի տարածքում տեղադրված էլեկտրաշչակների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրաշչակներ։ 
Խնդրվում է խուճապի չմատնվել։ 
Ստորև ներկայացվում է ուսումնասիրությունների ժամանակացույցը։
http://gegharkunik.mtad.am/files/announcements/25926.pdf  
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում  հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են հրաձգության մարզային մրցումներ։ 
Դրանք  անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային ... ]]></description>
Լող մարզաձևը մասսայականացնելու, լողի կանոնավոր պարապմունքներին դպրոցահասակ տարիքի երեխաների ներգրավվածությունն  ապահովելու, ինչպես նաև դպրոցահասակ տարիքի երեխաների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար։
Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ  անցկացված խորհրդակցությանը։ 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։
Մարզպետներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մարզերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախատեսվող քայլերը։
Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության  ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար  հատկացնել  813 միլիոն 386 հազար դրամ ։ 
Այդ թվում՝
40 միլիոն 799.8 հազար դրամ՝    Ճամբարակ քաղաքի ... ]]></description>
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։
Յուրաքանչյուր դիմում առանձին ուշադրության և հետևողական աշխատանքի կարիք ունի։
Քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ուսումնասիրվում են հնարավորությունների շրջանակում՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով դրանց հասցեական և արդյունավետ լուծմանը նպաստելու համար։  ]]></description>
      <description><![CDATA[  Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին։ 
Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին, հեծանիվին  կամ հանրային տրանսպորտին ։
Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը։  ԱՌՈՂՋ հավելվածը հասանելի է անվճար ներբեռնման համար հետևյալ հղումներով՝ Google Play՝ https://bit.ly/4ydtVbj
App Store՝ https://apple.co/4rBWpto
Տեսանյութը՝  https://www.facebook.com/reel/2411958396000020
https://www.instagram.com/ncdc_armenia_/
https://www.facebook.com/ncdcarm/
2026 թվականի սեպտեմբեր   ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 154 երեխա, որից 71-ը՝ տղա, 83-ը՝ աղջիկ:
154 երեխաներից 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 83-ը՝ Մարտունու ծննդատանը, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության հետագա բարելավման նպատակով անցկացվում են ռազմամարզական խաղեր։ Դրանք անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս ... ]]></description>
Ուսուցչի օրվա առիթով մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Գեղարքունիքի հանրակրթական դպրոցների մանկավարժների, ովքեր իրենց աշխատանքը կատարում են բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական նվիրումով։
Մարզպետը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ։
Հանդիպման ընթացքում նաև ներկայացրեց մարզում իրականացվող և նախատեսվող դպրոցաշինական ծրագրերը, անդրադարձավ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և դպրոցների աշխատանքային պայմանների ... ]]></description>
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Ուսուցիչն այն մարդն է, ով ձևավորում է մտածողություն, արժեքներ ու վերաբերմունք աշխարհի նկատմամբ, օգնում է երեխային հավատալ սեփական ուժերին և վստահ քայլել դեպի ապագա։
Ձեր աշխատանքի արդյունքը միայն դասարանում չէ․ այն մեր երեխաների ձեռքբերումների, ընտրությունների ու վաղվա օրվա մեջ է։
Հատկապես ... ]]></description>
      <description><![CDATA[ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն ... ]]></description>
      <description><![CDATA[ Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի կամքի, արժանապատվության և սեփական պետությունը կերտելու վճռականության խորհրդանիշն է։ Անկախությունը մեզ տրված ժառանգություն չէ միայն․ այն արժեք է, որը մենք պարտավոր ենք ամեն օր ամրապնդել՝ մեր աշխատանքով, միասնականությամբ և պատասխանատվությամբ։
Այս օրը նաև առիթ է վերարժևորելու մեր անցած ճանապարհը և ... ]]></description>