Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Դիլիջանում կայացած գործարար համաժողովին 19.04.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Դիլիջանում կայացած «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար: Ավելին` https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը ապրիլի 16-18-ին հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նույն վարչության և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։ Հանդիպման նպատակը աշակերտների շրջանում ռազմական գործի և զինվորական ծառայության դերի բարձրացումն ու դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն էր: Բանախոսները ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, գործող պայմանները, ակադեմիայի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները, անդրադարձել են ակադեմիայում․․․

Ապրիլի 19-ը՝ հարկ վճարողի օրն է 18.04.2025
Ձեր վճարած հարկերն ամրապնդում են մեր պետությունը: Շնորհավոր ապրիլի 19-ը` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրը։ Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ Գեղարքունիքի մարզում 2023-2024 թթ․ հիմնանորոգվել է 2 և կառուցվում է 4 մանկապարտեզ, 4 կրթահամալիր, կառուցվել և հիմնանորոգվել է 3 մարզադահլիճ, կառուցվում է 3 դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 քոլեջ, հիմնանորոգվում է 1 դպրոց։ Կառուցվել է 1 բժշկական կենտրոն, 1 ամբուլատորիա, 1 կամուրջ։ Հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել շուրջ 184,8 կմ ճանապարհ։

Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։ Հանդիպումը կայացավ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում։ Արտաշատի թատրոնի դերասանների ուժերով ներկայացվեց «Մայրը» բեմադրությունը, ռեժիսոր Կարեն Խաչատրյան։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում սա 8-րդ բեմադրությունն էր։ Հերթական հանդիպումը մարզի թատրոնում կկայանա ապրիլի 19-ին ժամը 17։00-ին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ 16.04.2025
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Վերջին տարիներին սկսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների շնորհիվ օր օրի նորացվում, կատարելագործվում, վերափոխվում ու նոր բովանդակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգը՝ ավելի ամրապնդելով հայրենի պետականության հիմքերը, բարձրացնելով պետական ու հասարակական կարգի պահպանության հնարավորությունները։ Համոզված եմ, որ իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով, և դուք առավել ջանքով եք շարունակելու ծառայությունը հանուն օրենքի գերիշխանության և հասարակության անվտանգության: Այս վստահությամբ՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև ոստիկանության վետերաններին, մաղթում երկար ու անխռով տարիներ: Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր ու հուսալի թիկունք են իրենց հարազատների համար: Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 16.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) առաջարկով՝ 1983թ․ UNESCO-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության ու դրա խոցելիության վերաբերյալ, խոսել այն պաշտպանելուն ու պահպանելուն ուղղված միջոցների անհրաժեշտության մասին։ Հուշարձանները համամարդկային արժեք են, համընդհանուր ժառանգություն։ Հետևաբար, կարևորվում է պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս ամբողջական ու անվնաս պահպանելուն և հետագա սերունդներին փոխանցելուն ուղղված միասնական միջոցների կիրառումը։ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 24292 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, 1243-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ ՀՀ-ում հուշարձանների պահպանությունը իրականացվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի․․․