Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

Շատվան

Համայնքի ղեկավար` Լյովա Աբրահամյան

 Պաշտոնը ստանձնել է
11 նոյեմբեր 1996թ.

Հեռախոս` +374 269 2 34 93, 093 39 45 50

էլ. փոստ-shatvan.gegharquniq@mta.gov.am

Հասցեն՝ գ. Շատվան, կենտրոնական խճյուղի, 2-րդ նրբանցք, 4 շենք

Փոստային ինդեքս` 1622

Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

9 սեպտեմբերի 1947թ.  Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս:


Կրթություն
1954-1962թթ. սովորել է Վարդենիսի շրջանի 8 ամյա դպրոցը:
1962-1965թթ. սովորել է Վարդենիսի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1966-1971թթ. սովորել է Երևանի Խ. Արովյանի անվան պետական մանկավարժական ինստրտուտի ֆիզիկայի բաժինը:

 
Աշխատանքային գործունեություն
 1962թ. աշխատել է Վարդենիսի պիոներ տանը, որպես ակորդեոնիստների խմբակավար:
1971-1973թթ. աշխատել է Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ:
1978թ.  նշանակվել է Վարդենիսի շրջանի երեկոյան դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ:
1980-1985թթ. աշխատել է Վարդենիսի շրջանի Լճավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
1985-1988թթ. աշխատել է ՀԿԿ Վարդենիսի շրջանում որպես կազմակերպության բաժնի հրահանգիչ:
1988թ. գործուղվել է Վարդենիսի շրջանի Նարիմանլու գյուղ, որպես կոլտնտեսության վարչության նախագահ:
2000թ.  ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է որպես համայնքի ղեկավար:
1993թ.ընտրվել է Շատվան գյուղի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ:


Այլ տվյալներ
1973-1974թթ. ծառայել է խորհրդային  բանակում:
1989թ. գյուղում կազմավորել է պաշտպանական ջոկատ, որի հրամանատարն է եղել:
Ակտիվորեն մասնակցել է հայրենի սահմանների պաշտպանության մարտերին, մասնավորապես Օմարի դեպքերի ժամանակ: Հատուկ շնորհակալագրով պարգևատրվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից:
2009թ. պարգևատրվել է <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջարի որդիներին>> մեդալով:
2010թ. <<Հայաստանի Երկրապահ>> հուշամեդալով:
2011թ. <<Առաջին Գունդ>> և <<Սևքարեցի Սաքո>> մեդալներով:
Ամուսնացած է՝ ունի երկու երեխա:


Կուսակցական պատկանելություն
ԲՀԿ անդամ:

 

Ավագանու անդամների ցուցակ

Աբրահամյան Տիգրան 
Խաչատրյան Ալեքսան 
Մարտիրոսյան Արարատ 
Բելլույան Անդրանիկ 
Պետրոսյան Արմեն 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41