Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Չկալովկա

Մակերես` 2585կմ2

Բնակչություն` 600

Չկալովկա համայնքը գտնվում է  Գեղարքունիքի մարզում, փոքր Սևանի հարավ -արևմտյան ափին Սևան քաղաքից 5կմ. հեռավորության վրա: Մայրաքաղաքից հեռավորությունը կազմում է 60 կմ., մոտակա երկաթգծից 9կմ., մարզկենտրոնից 25կմ.:Համայնքի վարչական
տարածքը կազմում է 2585հա :Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1950մ.:Գյուղը հին բնակավայր է, նախկին անվանումներն են եղել ` Ալեքսանդրովկա, Աղեքսանդրովկա,Զեյնալ (Աբեդին), Զեյնալ Աղալի,
Պալա Պոստինիկ: Չկալովկա է կոչվել (26.04.1946թ) ականավոր օդաչու Վ.Չկալովի հիշատակին:
Գյուղը վերաբնակեցվել է 1840թ. Պովոլժիեի, Սարատովի,Տամբովի նահանգներից եկած ռուսներով:1926թ. ռուսաբնակ էր: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Համայնքը ունի միջնակարգ դպրոց, ամբուլատորիա, արարողությունների սրահ, համայնքային կենտրոն, մանկապարտեզ :Կլիման խիստ է, օդը` մաքուր և առողջարար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49