Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շատվան

Մակերես` 1269.3 կմ2

Բնակչություն` 708

Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքը գտնվում է Սևանա լճի Հարավային ափից դեպի արևելք 17 կմ. հեռավորության վրա:  Գտնվում է ծովի մակերևույթից 2004 մ. բարձրության վրա:Ներկայումս այնտեղ  ապրում են Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթված 200 և Հայաստանի տարբեր շրջաններից 57 ընտանիքներ:
Շատվան գյուղի մասին տեղեկությունները մասնագետները կապում են Խեթական աղբյուրներում հիշատակված հին Հայկական Սութա կամ Շութա քաղաքի հետ, որը նույնացնում են Զոդի հետ: Ուշ ժամանակներում Զոդը մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոդի գավառի մեջ և իշխանանիստ էր: Ներկայիս Շատվան գյուղը սկզբնական շրջանում եղել է Սյունաց իշխանների յայլաղատեղին և կոչվել է Շութասար: Հետագայում նույն տեղում հիմնվել է գյուղ Շութասար անվանումով, որտեղ ապրել են իշխանանց տան հոտաղներն ու նախրապանները:
12-րդ դարում տարածքը ենթարկվում է թուրք սելջուկների հարձակմանը: Հուսեյին Կուլի խանը կոտորում է հայ ազգաբնակչությանը և գյուղը դարձնում իր նստավայրը անվանելով այն <<Հուսեյին կուլու աղալու>>:
Այդ անվանումը պահպանվել է գյուղի վրա մինչև 1929թ, որից հետո այն վերանվանվել է Նարիմանլու բոլշեվիկ հեղափոխական Նարիման Նարիմանովի պատվին:
1988թ. դեկտեմբերի 3-ին Ադրբեջանից բռնի տեղահանված 90 ընտանիքներ Շամխորի շրջանի Նուզգեր գյուղից, տեղափոխվեցին Նարիմանլու գյուղ, որից հետո Կիրովաբադից, Բաքվից Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից և այլ շրջաններից.
Բռնի տեղահանվածները տեղավորվեցին գյուղում:
 1988թ. դեկտեմբերի 20-ին գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը: Գյուղում տեղավորվածները սկսեցին աշխատել կոլտնտեսությունում: 1990թ-ին գյուխը վերանվանվեց Շատվան:  Գյուղում գործում է բուժամբուլատորիա, որն սպասարկում է հարևան Նորաբակ, Ջաղացաձոր, Ազատ, Շատջրեք և Գեղամաբակ գյուղերի ազգաբնակչությանը:
1993թ-ին կոլտնտեսության լուծարումից հետո գյուղացիները զբաղվում են հողագործությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41