Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կալավան

Մակերես` 9.1 կմ2

Բնակչություն` 260

  Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին, մարզկենտրոնից 107 կմ հեռավորությամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Նախկինում անվանում էին Ամրխեր, վերանվանվել է Կալավան 03.04.1991թ։ Հիմնադրվել է 1800 - ականներին։ 1988 թ -ից վերաբնակեցվել է Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով։ Գյուղի շրջակայքում կան դամբարանադաշտեր Կալավան –1, Կալավան - 2 / մ.թ.ա. 3-րդ,-2-րդ, 2-րդ- 1-ին հզմ. / խաչքարերով գերեզմանոց` 14-17 րդ դդ, 2,5 կմ հվ. կա քարե դարի բացօթյա կայան։ Այս կայանները անդրկովկասի լավագույն հուշարձաններից են: Կալավան 1 և Կալավան 2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին: Կալավան 1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան 2-ը՝ 34 200 տարեկան է:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41