Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լճաշեն

Մակերես` 5475,00կմ2

Բնակչություն` 5036

Գյուղի պատմությունն սկիզբ է առնում վաղնջական ժամանականերից: Որպես բնակավայր սկզբնավորվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին այն վերածվել է ամրոցի: Հնագույն քաղաք- ամրոցի /միջնաբերդերով/ պարիսպների մնացորդները պահպանվել են գյուղից 2 կմ հարավ և հարավ-արևելք, ունեն 3-4 մետր, որոշ տեղերում` 5-7 մետր հաստություն: Հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են 3-2-րդ հազարամյակի գտածոներ:
Գյուղի տարածքը իսկական թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղի արևելյան կողմում, նախաուրարտական բնակատեղի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորոգրված է գյուղի մասին առաջին գգրավոր հիշատակումը Արգիշտի Առաջինի մ.թ.ա. 776թ այստեղ թողած սեպագիր արձանագրությունը:
Գյուղում և նրա շրջակայքում կան ինչպես արամեան շրջանի, Արարատյան թագավորության, այնպե էլ Արտաշեսյան, քրիստոնեական ժամանակաշրջանների հուշարձաններ, պաշտամունքային կոթողներ: Լճաշենի հուշարձանախումբը, իշտիկունիու հավաքածուն մեր նախնիների, նախաուրարտական և ուրարտական հայկական հարուստ մշակույթի պերճախոս ապացույցն է` լայնորեն հայտնի տարբեր երկրների գիտական շրջաններում:
Գյուղը վերակենդանացել է 1928թ-ին, երբ հիմնավորվել են Մակվից, Դիադենից, Բայազետից գաղթած 58 հայ ընտանիքներ: Գյուղը կոչվել է Պորտակ, Օրդակլու, Էրդակլու, Օրդաքլու: 1946թ ապրիլին գյուղն անվանվել է Լճաշեն:
Լճաշենում այժմ գործում են` Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, որը 2007թ-ին մեծ շուքով նշեց իր հարյուրամյակը, այժմ այնտեղ սովորում են մոտ 500 աշակերտ, մսուր մանկապարտեզը, որտեղ հաճախում են մոտ 80 երեխա, ամբուլատորիան, մշակույթի տունը` որտեղ գործում են մի քնաի խմբակներ: Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է :
Համայնքն ունի իր զինանշանը, հիմնը և դրոշը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49