Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զովաբեր համայնք

Մակերես` 24,21 կմ2

Բնակչություն` 1795

Զովաբեր համայնքը հիմնադրվել է 1828թ-ին, հիմնականում Պարսկաստանի Մակու գավառից ներգաղթած մոտավորապես 40 ընտանիքի կողմից: 1866թ-ին համայնքի անդամների հանգանակությամբ կառուցվել է Սբ.Ստեփանոս եկեղեցին:
Մինչև 1978թ-ը գյուղը անվանվել է Յայջի:
Համայնքը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասի ստորոտում` Հրազդան գետի ափին, Սևան քաղաքից` 16կմ, մարզկենտրոնից` Գավառ քաղաքից 60կմ, մայրաքաղաքից` 55 կմ հեռավորության վրա:
Համայնքը ունի   դպրոց,  տիպային մսուր-մանկապարտեզ,
ամբուլատորիայի շենք, մշակույթի տուն, որտեղ գտնվում է գյուղապետարանը, գրադարանը, փոստը:
Համայնքում գործող արտադրական ձեռնարկություններ չկան:
Համայնքի բնակչության հիմնական զբաղվածությունն է դաշտավարությունը (հացահատիկ, կարտոֆիլ) և անասնապահությունը:Համայնքից ամեն տարի մեկնում են  սեզոնային արտագնա աշխատանքի:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25